Հիվանդների սպասարկումը սկսվում է ընդունարանում: Ընդունարանը կարևոր բուժ –ախտորոշման բաժանմունք է, որի նպատակն է հիվանդների գրանցումը, ընդունումը, առաջնային զննումը, սանիտարա-հիգիենիկ մշակումը և բժշկական օգնության ցուցաբերումը, այդ թվում՝ անհետաձգելի:
Ընդունարանի բժիշկների բարձր որակավորումը թույլ է տալիս ախտորոշել ամենաբարդ հիվանդությունները և հրատապ լուծել հոսպիտալացման հարցը մասնագիտական բաժանմունքներում:
Ընդունարանի բժշկի աշխատանքն ենդադրում է գիտելիքներ այնպիսի մասնագիտություններում, որոնք են՝ ինտենսիվ թերապիա, վիրաբուժություն, նյարդաբանություն, մաշկաբանություն և այլն, առանց որոնց հնարավոր չե գրագետ ախտորոշել հիվանդին և ուղեկցել համապատասխան բաժանմունք: Մեր ընդունարանում աշխատում են փորձառու և խորը բժշկական գիտելիքներով բժիշկներ:
Ընդունարանն ամբողջովին հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով արագ և պրոֆեսիոնալ աշխատանքի համար, ինչի արդյունքում բարձր մակարդակով կազմակերպվում է հիվանդների հոսպիտալիզացիան եւ բժշկական օգնության տրամադրումը:
Ընդունարանը գտնվում է շենքի առաջին հարկում, համագործակցում է ախտորոշիչ և բոլոր մյուս բաժանմունքների հետ, աշխատում է շուրջօրյա:
Ընդունարանի գործառույթներն են՝
- Ընդունարան դիմող հիվանդների ընդունում, գրանցում և բժշկական տեսակաորում,
- Հետազոտությունների և մասնագետների խորհրդատվության հիման վրա առաջնայի ախտորոշման կայացում,
- Ստացիոնար կամ ամբուլատոր բուժման որոշման կայացում,
- Անհրաժեշտ բժշկական օգնության անցկացում,
- Անհրաժեշտության դեպքում, հիվանդների սանիտարական մշակում,
- Անհրաժեշտության դեպքում, հիվանդների տեղափոխում այլ մասնագիտացված բժշկական հաստատություններ:
.png)